ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայացել է «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային փուլի մասնակիցների պարգևատրումը

Դեկտեմբերի 12, 2023
Լուրեր կազմակերպություններից

Տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային ազգային փուլի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչներ:

Հայաստանի Հանրապետությունը «Աշխարհի հմտություններ» (WorldSkills International) միջազգային կազմակերպության անդամ է դարձել 2012 թվականից: Միջազգային հեղինակավոր այդ հարթակում մեր երկիրը ներկայացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ):

ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, շնորհավորելով ներկաներին, շեշտել է, որ մրցույթին մասնակից ուսանողներն արդեն իսկ հաջողել են և մուտք են գործում հաջորդ՝ ոչ պակաս կարևոր փուլ:

«Արդեն 10 տարուց ավելի է՝ մեր երկիրը «Համաշխարհային հմտություններ» ծրագրի անդամ է, և ԿԳՄՍ նախարարությունն իր քաղաքականությամբ, Կրթության զարգացման պետական ծրագրով ու այլ միջոցառումներով վերահաստատում է իր անդամակցությունը կազմակերպությանը»,- ասել է Արմենուհի Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանին մրցույթը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ուսանողներին. այս միջոցառումներին ձեր մասնակցությունը թույլ է տալիս ևս մեկ անգամ արժևորելու այն կրթությունը, որ ստանում եք ձեր ուսումնական հաստատություններում և նպաստում ՄԿՈւ ոլորտի հանդեպ հանրային վարկանիշի ձևավորմանը: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր մասնագետներին և փորձագետներին, որոնք աշխատել են ուսանողների հետ՝ նրանց նախապատրաստելով այս ստուգատեսին», - հավելել է Արմենուհի Պողոսյանը՝ հաջողություն մաղթելով հաղթողներին և հույս հայտնելով, որ նրանք պատվով հանդես կգան միջազգային փուլում:

ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն, «Հայաստանի Հմտություններ-WorldSkills Armenia»-ի պաշտոնական պատվիրակ Տաթևիկ Գասպարյանի խոսքով՝ «Հայաստանի հմտություններ» մրցույթն անցկացվում է միջազգային չափանիշներին համապատասխան, որոնք անընդհատ բարելավվում են, իսկ անցած տարվանից մասնագիտական հմտություններից բացի՝ կարևորվում է նաև օտար լեզվի իմացությունը: «Այս տարի խոհարարական հմտության մրցույթում ևս եղել է նորամուծություն. նախընտրական փուլում ներգրավված է եղել միջազգային ժյուրի: Հաջորդ կարևոր նորարարությունն այն է, որ նորաձևության տեխնոլոգիայի ժյուրիի կազմում ընդգրկվել է Ֆրանսիայից հրավիրված մասնագետ, որն իր ներդրումն ունեցավ մրցույթի անցկացմանը և ապահովեց այն միջավայրը, որը մեր հաղթողները տեսնելու են միջազգային մրցույթի փուլում»,- տեղեկացրել է Տաթևիկ Գասպարյանը՝ հավելելով, որ մրցույթի փորձագետները ևս վերապատրաստվել են արտերկրից հրավիրված մասնագետների կողմից:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության փոխնախագահ Սուրեն Չիբուխչյանը, ՄԱԶԾ երիտասարդության զբաղվածության ծրագրերի ղեկավար Կարինե Սիմոնյանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Ազգային փուլի մրցույթները կայացել են նոյեմբերի 24-ին և 25-ին: Մրցույթն իրականացվել է 6 հմտությունների գծով՝ «Ոսկերչություն», «Նորաձևության տեխնոլոգիա», «Խոհարարություն», «Բջջային հավելվածների պատրաստում», «Վեբ տեխնոլոգիա» և «ՏՏ ցանցային համակարգերի կառավարում»: Ազգային մրցույթը կայացել է 2 փուլով՝ նախընտրական և եզրափակիչ: Եզրափակիչ փուլին մասնակցել է 30 ուսանող՝ Երևանի և ՀՀ մարզերի ՄԿՈՒ հաստատություններից:

«Բջջային հավելվածների պատրաստում» հմտության մրցույթում ոսկե մեդալի է արժանացել Արմինե Հակոբյանը՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջից: «ՏՏ ցանցային համակարգերի կառավարում» հմտությունից ոսկե մեդալակիր է դարձել Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանող Հակոբ Բոյաջյանը: «Վեբ տեխնոլոգիա» հմտությունից հաղթել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող Դավիթ Մակարյանը, ոսկերչությունից՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի ուսանող Հակոբ Եշիլբաշյանը: Խոհարարության հմտության հաղթող է ճանաչվել Լիանա Մելքոնյանը՝ Հայ-հունական պետական քոլեջից, իսկ նորաձևության տեխնոլոգիայից՝ Միրա Ներսիսյանը՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնից:

Մրցույթի բոլոր մասնակիցներն արժանացել են խրախուսական նվերների և վկայականների: Շնորհակալագրերով պարգևատրվել են նաև մրցույթների հանձնաժողովի անդամները:

«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողները 2024 թվականին Լիոնում կմասնակցեն «Համաշխարհային հմտություններ» 47-րդ միջազգային մրցույթին: Հայ ուսանողները 5-րդ անգամ հնարավորություն կունենան և մրցակցելու են 86 անդամ երկրների ներկայացուցիչների հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)