ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հուշ-երեկո Տյումենի հայկական մշակույթի կենտրոնում

Ապրիլի 25, 2017
Սփյուռքի լրատու

Ապրիլի 24-ին   Տյումենի  Մ. Մաշտոցի անվան    հայկական մշակույթի  կենտրոնի դահլիճը մարդաշատ էր: Տյումենաբնակ հայությունը հավաքվել էր հարգանքի տուրք մատուցելու եղեռնի անմեղ   նահատակներին: Դահլիճում  լռություն էր տիրում, էկրանին  սարսափելի տեսարաններ...  Լռության րոպե... Այդ օրը լռության օր է ողջ հայության համար...

Երեկոյին ներկա էր  «Հայկական մշակույթի  կենտրոն» նախագծի հեղինակ  Սերգո Ստեփանյանը: Նա  շնորհակալություն հայտնեց ներկաներին և նշեց, որ յուրաքանչյուր հայի պարտքն է հիշել այս օրը  և սպասել ու հավատալ, որ մի օր անպայման կհաղթի արդարությունը:  Շատ  հուզիչ էր  կենտրոնի սաների  ներկայացրաց գրական – երաժշտական  կոմպոզիցիան: Երեկոյի հյուրերի թվում էր նաև մեր հայրենակից, տյումենահայ բանաստեղծ Էդուարդ Մխիթարյանը, որն  իր հուզումնալից ելույթից հետո հասարակության ուշադրությանը ներկայացրեց  իր ստեղծագործություններից՝ նվիրված հայոց ցեղասպանությանը: Դուդուկի սրտաճմլիկ  հնչյունները, Գևորգ Էմինի,Պարույր Սևակի  բանաստեղծությունների  տողերը, «Հայաստան» երգչախմբի և հայկական ժողովրդական պարերի համույթի ելույթները հուզեցին ներկաների սրտերը:  

Այս հուշ- երեկոն երկար կմնա  հյուրերի, մշակույթի կենտրոնի սաների հիշողության մեջ, քանզի  այն սփյուռքում, հայրենիքից հեռու հայ ոգին ու հայ ինքնությունը  պահպանելու լավագույն օրինակներից է: 

Ռուզաննա Դանիելյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)