ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նկարչական մրցույթ Ստեփանավանի հ 1 հիմնական դպրոցում

Ապրիլի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Դեռևս նոյեմբեր ամսին Ստեփանավանի հ 1 հիմնական դպրոցը մասնակցեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի հայտարարած 2017թ. նկարչական մրցույթին, որի խորագիրն էր «Ոչ սովին, մեր ապագան սկսվում է առողջ սննդից»:

Նախ դպրոցում կազմակերպվեց դպրոցական սնունդ ծրագրում ընդգրկված տարրական դասարանների երեխաների մասնակցությամբ ցուցահանդես: Այնուհետև ընտրված լավագույն հինգ նկարները ուղարկվեցին մասնակցելու մրցույթին: Ուրախալի է, որ դպրոցի 2-րդ «բ» դասարանի աշակերտուհի Լիլիթ Սուքիասյանի նկարը արժանացավ օրացույցում տեղադրվելու պատվին: Օրացույցը, որում զետեղված են Հանրապետության տարբեր մարզերից ընտրված 13 նկարները՝ դարձավ նվեր-մրցանակ հաղթող երեխաների համար: Նվերների ցանկը հարստացավ նաև հայկական արտադրության armtab պլանշետով և գրենական պիտույքներով: