ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«ՀՀ մարզերում հասանելի դարձնել առողջ ապրելակերպը». հանդիպում ֆիթնեսի բնագավառի ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 15, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում ֆիթնեսի ոլորտի ներկայացուցիչների, Երևանում և ՀՀ մարզերում գործող տարբեր մասնավոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ:

Հանդիպումը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, վարչության այլ աշխատակիցներ:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի ներկայացուցիչներին ԿԳՄՍ նախարարության հրավերն ընդունելու և համատեղ քննարկումներ իրականացնելու պատրաստակամության համար: Նախարարը տեղեկացրել է, որ Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որի առանցքային թիրախներից մեկը Հայաստանի տարբեր բնակավայրերում ֆիզիկական ակտիվության ու սպորտով զբաղվելու հնարավորությունը քաղաքացիների համար հասանելի դարձնելը և առողջ ապրելակերպը խթանելն է:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Հայաստանի ավելի քան 70 խոշորացված համայնքներում նախատեսվում է ունենալ տիպային մարզական կառույց՝ լողավազանի, խաղային մարզաձևերի, ֆիթնես դահլիճների և այլ հնարավորություններով: Արդեն իսկ մշակված է նաև տեխնիկական առաջադրանքի նախագիծ: Նախարարը հայտնել է նաև, որ եկող տարվա համար արդեն նախատեսված է նման կառույցների նախագծումը Եղեգնաձորում և Բերդում: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել մասնավոր հատվածի հետաքրքրությունն ու համագործակցության հնարավորությունները՝ ինչպես մարզահամալիրների նախագծման, կառուցման, այնպես էլ դրանց կառավարման գործընթացներում:

«Վստահ եմ՝ ձեր մասնագիտական գործունեության ընթացքում արձանագրել եք շատ կարևոր նրբություններ, որոնք մեզ համար, գուցե, այնքան էլ տեսանելի չեն: Պատրաստ ենք լսելու ձեր դիտարկումները տեխնիկական առաջադրանքի նախագծի վերաբերյալ ու քննարկելու համագործակցության հնարավորությունները բոլոր գործընթացներում՝ թե՛ շինարարության, թե՛ կառավարման: Կարծում եմ՝ համատեղ ուժերով կկարողանանք աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնել»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը:

Ոլորտի ներկայացուցիչները կարևորել են նմանօրինակ նախաձեռնությունն ու տարբեր ուղղություններով համագործակցության պատրաստակամություն հայտնել, ինչպես նաև ուղղել հետաքրքրող մի շարք հարցեր:

Արձագանքելով նրանց հարցադրումներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ֆիզիկական ակտիվության ու սպորտով զբաղվելու պետական ծրագիրը դեռևս իրագործվելու է միայն ՀՀ մարզերում:

«Տեսնում ենք, որ Երևանում ոլորտը զարգանում է, իսկ մարզերում դեռևս շատ լուրջ խնդիրներ ունենք օրինակ լողավազանների և բազմաթիվ այլ ենթակառուցվածքների հասանելիության հետ կապված: Ինչ վերաբերում է տիպային կառույցներին, ապա որոշակի ուսումնասիրություն է կատարվել, թե նման ֆունկցիոնալություն ունեցող մարզահամալիրներն ինչ ենթակառուցվածքներ ունեն, հատկապես, երբ մենք կարևորում ենք լողավազանի առկայությունը: Մարզերում սա իսկապես լուրջ խնդիր է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ֆիզիկական ակտիվության ու սպորտով զբաղվելու կենտրոններում գործունեություն ծավալող մարզիչների մասնագիտական որակավորման խնդրին:

Քննարկվել են մարզահամալիրների գործունեության կարգավիճակին, դրանցում ընդգրկվելիք մարզիչների վերապատրաստմանն ու, ըստ անհրաժեշտության, տարբեր համայնքներում արդեն իսկ գործող մարզահամալիրների պահպանությանը վերաբերող հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)