ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ներդրումների մասնակի վերադարձի համակարգը կնպաստի Հայաստանի պատշաճ դիրքավորմանը միջազգային կինոհարթակներում

Դեկտեմբերի 18, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Փիփլ Օֆ Ար» ընկերության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը և «Փիփլ Օֆ Ար» ընկերության տնօրեն Արման Նշանյանը:

Կողմերը կհամագործակցեն Հայաստանում ֆիլմարտադրության զարգացման ուղղությամբ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի փոփոխության ընդունումից հետո ստեղծվել են իրավական հիմքեր՝ ոլորտը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու առումով:

«ԱԺ հանձնաժողովի փորձագետների և Հանրային հեռուստաընկերության գործընկերների ներգրավմամբ համատեղ մեծ ծավալի աշխատանք ենք կատարել ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ՝ ներդրումների մասնակի վերադարձի համակարգը հնարավորինս արագ մեկնարկելու համար: Այսօրվա հուշագիրն այդ ջանքերի հետևանքն է: Վստահ եմ՝ այս իմաստով մեզ ոչինչ չի խանգարի նախագծին զուգահեռ իրականացնել նաև օրենսդրական բարելավումներ, որպեսզի գործընթացը հարթ ու սահուն ընթանա»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Սիսակ Գաբրիելյանը նույնպես շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին և ընդգծել, որ հուշագրով սահմանված համագործակցությունն արդյունավետ կարող է լինել ոչ միայն հայաստանյան, այլև օտարերկրյա կինոարտադրողների համար:

«Փիփլ Օֆ Ար» ՍՊԸ-ի տնօրեն Արման Նշանյանն ընդգծել է, որ ֆիլմարտադրության ոլորտում արված կարևոր այս քայլը կնպաստի պրոդյուսերների և ներդրողների, ոլորտի մասնագետների ներգրավմանը՝ խթանելով միջազգային կինոնախագծերի նկարահանումները և միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների հետ համագործակցությունը։

««Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների համաձայն՝ կողմերը կաջակցեն Թիլ Շվայգերի «Underdog», «Dead by Dawn», «Collapse»/8մաս ֆիլմերի ներդրումների մասնակի վերադարձ (cash rebate) տրամադրելու գործընթացին: Ֆիլմերը նախատեսվում է նկարահանել Հայաստանում: Ֆիլմերի նկարահանման գործընթացում կներգրավվեն Հայաստանի ստեղծագործական բուհերի ուսանողներ՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս լինել ֆիլմարտադրական հրապարակում, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և կարողություններ»,- նշել է Արման Նշանյանը:

Նշենք, որ համագործակցությունը հնարավորություն կընձեռի ապահովելու Հայաստանի պատշաճ դիրքավորումը միջազգային կինոհարթակներում, այն ճանաչել որպես ներդրումների մասնակի վերադարձի (cash rebate) համակարգ ունեցող երկիր, ինչը կխթանի օտարերկրյա կինոարտադրողների ներդրումները հայաստանյան տնտեսության մեջ։ Կողմերը կհամագործակցեն նաև ենթաօրենսդրական ակտերի մշակման և ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղություններով։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին «Կինոմատոգրաֆիայի մասին» օրենքում ներդրումների մասնակի վերադարձի փոփոխությունը կատարելու համար՝ ընդգծելով միջազգային կինոարտադրողներին Հայաստան հրավիրելու կարևորությունը: Նրա նշմամբ՝ այս կարևոր քայլը կխթանի ու կզարգացնի և´ օտարերկրյա, և´ հայաստանյան կինոարտադրողների ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ և ֆիլմարտադրության ոլորտում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Փիփլ Օֆ Ար» ընկերության հետ համատեղ ջանքեր կգործադրի միջազգային ֆիլմարտադրողներին Հայաստան հրավիրելու և իրենց տեսաձայնային արտադրանքը մեր երկրում իրագործելու ուղղությամբ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)