Կրկնապատկվել է սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և նրանց մարզիչներին պետության կողմից տրվող տարեվերջյան միանվագ գումարը:
Ըստ այդմ՝ Կառավարության որոշմամբ ավելացել են պարալիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված, ինչպես նաև ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտի, շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի միջազգային առաջնություններում, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների առաջնություններում, Եվրոպայի երիտասարդական Օլիմպիական փառատոնում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկներին, հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին և ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին շնորհվող դրամական մրցանակները: Որոշումը տարածվում է նաև հաշմանդամություն ունեցող մարզիկների վրա:
Նոր որոշմամբ՝ տարեվերջյան միանվագ պարգևատրման են ներկայացվում նաև Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղերում, զինվորականների աշխարհի առաջնություններում, զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերում և զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները, նրանց մարզիչները և բժիշկները:
Ըստ նոր փոփոխության՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի առաջնություններում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկները կստանան համապատասխանաբար 10 մլն, 7 մլն և 4 մլն դրամ մրցանակ: Ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները կստանան համապատասխանաբար 5 մլն, 3,5 մլն և 2 մլն դրամ՝ նախկին 2,5 մլն, 1,75 մլն և 1 մլն դրամի փոխարեն: Ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչները կստանան համապատասխանաբար 2 մլն, 1,4 մլն և 800 հազար դրամ:
Աշխարհի երիտասարդական առաջնությունում և համաշխարհային ունիվերսիադայում (համաշխարհային ունիվերսիադան նաև ՕԽ ծրագրում չընդգրկված մարզաձևերում) մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները կստանան 3 մլն (1-ին տեղ), 1,6 մլն և 1,2 մլն դրամ՝ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մարզիկների համար:
Եվրոպայի երիտասարդական առաջնություններում հաղթողը կստանա տարեվերջյան 1,6 մլն դրամ միանվագ պարգևատրում, երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկը՝ 1,2 մլն, իսկ երրորդ տեղը՝ 800 հազար դրամ:
Օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերի (սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու, շախմատ) աշխարհի առաջնությունների հաղթողները կստանան 2 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկը՝ 1,5 մլն, իսկ երրորդ տեղը՝ 1 մլն դրամ մրցանակ:
Օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերի Եվրոպայի առաջնություններում ոսկե մեդալ նվաճած մարզիկները կստանան 1,2 մլն դրամ, արծաթե մեդալակիրները՝ 1 մլն, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 600 հազար դրամ մրցանակ: Կրկնապատկվել են նաև ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, հավաքական թիմերի երկրորդ մարզիչների և մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի բժիշկների միանվագ պարգևատրումները:
Նոր փոփոխությամբ՝ Պարալիմպիկ խաղերում ոսկե մեդալ նվաճած մարզիկները կստանան միանվագ 10 մլն դրամ մրցանակ, արծաթե մեդալակիրները՝ 7 մլն, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մարզիկները՝ 4 մլն դրամ պարգևատրում: Այս պարագայում ևս կրկնապատկվել են նաև ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, հավաքական թիմերի երկրորդ մարզիչների և մեծահասալների ՀՀ հավաքական թիմերի բժիշկների միանվագ պարգևատրումները:
Հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի աշխարհի առաջնության, Սուրդլիմպիկ խաղերի, Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերում և զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի առաջնություններում մրցանականային տեղեր զբաղեցրած մարզիկները կստանան համապատասխանաբար 4 մլն, 3 մլն և 2 մլն դրամ պարգևատրում: Հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի Եվրոպայի առաջնությունում առաջին հորիզոնականը զբաղեցրած մարզիկները կստանան 2 մլն դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկները՝ 1 մլն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մարզիկնեը՝ 600 հազար դրամ մրցանակ: Հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի աշխարհի երիտասարդական առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները կստանան համապատասխանաբար 1,5 մլն, 1 մլն և 600 հազար դրամ միանվագ պարգևատրում: Հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողները կստանան 1 մլն դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկները՝ 600 հազար, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մարզիկները՝ 400 հազար դրամ մրցանակ:
Դրամական պարգևատրումները կրկնապատկվել են նաև ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, ավաքական թիմերի երկրորդ մարզիչների և մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի բժիշկների համար:
Գումարների ավելացումը պայմանավորված է սպորտի ոլորտում 2022 թ. ունեցած վերելքով: 2021 թվականին Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ՀՀ ներկայացնող մարզիկները նվաճել են 199 մեդալ: 2022 թ. Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ) ՀՀ ներկայացնող մարզիկները նվաճել են 307 մեդալ, այդ թվում՝ 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե մեդալներ: Ընդհանուր հաշվարկով 2023 թ. ՀՀ մարզիկները դեկտեմբերի 18-ի դրությամբ նվաճել են 445 մեդալ:
Առաջարկվում է նաև տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարները շնորհել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:
Գործադիրն ընդունել է նաև մեկ այլ որոշում՝ ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ գրանցող մարզիկներին ու մարզիչներին հասանելիք թոշակը տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ պետբյուջեով «Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացում» միջոցառմանը նախատեսված է 624 346.2 հազար դրամ: Հաշվի առնելով 2022 թ. Հայաստանի հավաքականի մարզիկների ցուցաբերած արդյունքները՝ ավելի քան 280 շահառու, ինչպես նաև ձեռք բերած վարկանիշները՝ անհրաժեշտություն է առաջացել այդ գումարն ավելացնելու. ըստ այդմ՝ միջոցառման համար պահանջվող գումարը կկազմի 736 772.3 հազար դրամ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ