ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սուրբ հարության տոնը Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում

Ապրիլի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Գարնան հրաշքի ամենավառ գույները, հրաշափառ տոնի ավետաբեր զանգերը՝ մարդու մեջ մարդկայինը, հավատքի մեջ լույսը, հույսի մեջ խոհեմությունը պահպանելու պատգամով, ապրիլի 14-ին իրենց շուրջն էին հավաքել դպրոցի սաներին, ուսուցիչներին, ծնողներին։ Միջոցառումը նվիրված էր Սուրբ Հարության տոնին. ներկա էր Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ներկայացուցիչ Ջ.Ասատրյանը, ում հիացական գնահատանքին արժանացան մասնակիցներն ու միջոցառման կազմակերպիչը՝ Թ.Վարդանյանը։ Միջոցառումն արժևորվեց սցենարային ինքնատիպ լուծումներով, արժանացավ հանդիսատեսի ջերմ ծափողջույններին՝ բեմական հմուտ խաղի և վարպետության շնորհիվ։ Շեշտադրված էր հատկապես մեր հավատքի դաստիարակչական դերն ու նշանակությունը, փառաբանվում էր նրա զորավոր ուժը, չար գործերից առաքինի վարքի, չարից բարու, անմաքուր կենցաղից բարու գործակից դառնալու եղանակներն էին ներկայացվում։ Բեմի վրա հյուսվում էր մի ընտանիքի պատմություն, կենցաղային մի դրվագ, ուր երևում էին հայ տատ ու պապի, անուշ թոռների, հոգատար հայ մոր կերպարները, փոքրերի համով զրույցներն ու օրվան համահունչ խաղերը։ Ուշագրավ էր խիստ գործնական, անընդհատ զբաղված հոր կերպարը, ով անգամ եկեղեցի գնալու ժամանակ չուներ։ Նրան մի կողմից չարի խորհուրդն էր համակում, մյուս կողմից՝ բարու՝ ի դեմս  հատուկ հանդերձանքով  տեսլական կերպարների։ Այդ ամենը դարձավ կատարյալ, երբ բեմի  վրա երևաց Քրիստոսի հրաշափառ կերպարը։ Նրա իմաստալից զրույցներն ու առակները ճշմարիտ լույսով լցրին յուրայինների և հանդիսատեսի հոգին։ Բեմի վրա կանգնած բոլոր մասնակիցները մի-մի լույս էին դարձել. այլ էր օրվա խորհուրդը։ Լույս և հույս էր  հորդում ամենուր և ամենքից։ Թ. Վարդանյանի միջոցառումը դարձավ մեր դպրոցի այն գեղեցիկ ավանդակարգի ինքնատիպ շարունակությունը, երբ կարևոր իրադարձություններն ու հիշարժան օրերը վերածվում են տոնի, վերածվում են իսկական տոնի։

 Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ Աֆյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)