ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այցելություն «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձան և «Դվին» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Դեկտեմբերի 20, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետները Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության և Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակիցների հետ միասին այցելել են «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձան, որոնց ուղեկցել են ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնագիտական արշավախմբի հնագետները:

«Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձանը գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում։

Այցելության նպատակն էր տեղում մշտադիտարկել պատմական մայրաքաղաք Արտաշատի՝ վերջին տարիներին ընթացող պեղման աշխատանքների արդյունքները, ծանոթանալ հայտնաբերված կառույցների վիճակին, տեղում քննարկել դրանց ամրակայման և պահպանության հարցերը՝ հետագայում հուշարձանի հասանելության ապահովման, արգելոց-թանգարանի ընդլայնման և ենթակառուցվածների զարգացման նպատակով։

Կազմակերպվել է այց նաև «Դվին» պատմահնագիտական արգելոց-թանգարան՝ ենթահուշարձաններից մեկում (վաղ միջնադարյան բնակելի տան մնացորդներ) վերականգնման աշխատանքները մշտադիտարկելու և տեղում բարձրացված հարցերը քննարկելու նպատակով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն