ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ովքե՞ր են մշակել 2023-ի դպրոցական լավագույն մինի այգիները. Լոռու մարզի Նեղոցի դպրոցում հավաքվել էին լավագույնները

Դեկտեմբերի 21, 2023
Լուրեր կազմակերպություններից

«Դպրոցական լավագույն մինի այգի» երրորդ մրցույթն ավարտվել է Լոռու մարզի Նեղոց գյուղի Արթուր Բեգջանյանի անվան հիմնական դպրոցում տեղի ունեցած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ։

Մրցույթն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից:

Միջոցառման ընթացքում ամփոփվել են մրցույթի արդյունքները, պարգևատրվել են հաղթողները, կարևորվել են մասնակիցների հետևողական ջանքերն իրենց այգիների մշակման գործում։ Մարտից մինչև նոյեմբեր Հայաստանի տարբեր մարզերում դպրոցականները ջանասիրաբար մշակել են իրենց դպրոցներին կից հիմնված փոքր այգիները՝ ուսուցիչների, տնօրենների, ծնողների և համայնքների օժանդակությամբ։ Մրցույթին մասնակցել է 10 մարզի 20 դպրոց՝ ներկայացնելով իրենց իրականացրած նախագծերը։

Հանձնաժողովի մանրակրկիտ դիտարկումից ու գնահատումից հետո Նեղոցի հիմնական դպրոցն արժանացել է մրցույթի հաղթողի կոչմանը և դարձել մրցանակաբաշխության հյուրընկալողը: Երկրորդ տեղը գրավել է Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցը, իսկ պատվավոր երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցը: Եռյակին հաջորդել են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի թիվ 2 հիմնական և Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցները՝ զբաղեցնելով չորրորդ ու հինգերորդ տեղերը։

Մրցանակաբաշխության արարողությունը հյուրաշատ էր՝ մասնակից դպրոցներ, մրցույթի կազմակերպիչներ, հանձնաժողովի անդամներ և, իհարկե, օրվա գլխավոր հերոսները՝ երեխաները։

ԴՍԵԲ հիմնարկի ղեկավար Սաթենիկ Մկրտչյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ՊՀԾ ծրագրերի ղեկավար Մարիա Մուրադյանը և Ճյուղային սննդի ինստիտուտի ներկայացուցիչ Օկսանա Զոտովան, ողջունելով մասնակիցներին, շեշտել են մրցույթի կարևորությունը երեխաների համար՝ գնալու իրենց երազանքի հետևից ու քրտնաջան աշխատանքով այն իրականություն դարձնելու։

Մրցույթում առաջին տեղը զբաղեցրած դպրոցը պարգևատրվել է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դրամաշնորհով, երկրորդը՝ չիր պատրատող սարքավորումով, երրորդը՝ սառցարանով։ 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցրած դպրոցները ստացել են կաթսաների և դանակների հավաքածուներ։ Դպրոցների տնօրենները պարգևատրվել են հավաստագրերով։ Մասնակցության հավաստագրերը վիրտուալ տարբերակով կուղարկվեն նաև մասնակից բոլոր դպրոցներին։

Մրցույթի փուլերից մեկում դպրոցները տարրական դասարաններում անցկացրել են նկարչական մրցույթ՝ «Իմ երազանքի այգին» թեմայով։ Հենց այդ նկարներից ոգեշնչված՝ դպրոցները մշակել էին իրենց մինի այգիները։ Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին երեխաների 20 բացառիկ նկարները, ամփոփիչ միջացառման ևս մեկ կարևոր իրադարձություն էր։ Մասնակից դպրոցների պատանի նկարիչները կպարգևատրվեն «Երազանքի բանջարանոց» սեղանի խաղով։

Մրցանակաբաշխության արարողության ընթացքում տեղի է ունեցել հաղթող դպրոցների մինի այգիների նախագծերի շնորհանդեսը։ Միջոցառումն ավարտվել է Նեղոցի հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտների բերքահավաքի տոնակատարությունը խորհրդանշող ներկայացումով։ Այնուհետև երեխաները հյուրերին հրավիրել են այգեգործության թեմայով վիկտորինայի, որն ինքնուրույն պատրաստել էին բջջային հավելվածի միջոցով:

Մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի բաղադրիչն է, որի նպատակն է նպաստել դպրոցական այգիների ստեղծմանն ամբողջ Հայաստանում, դպրոցական սննդի համար թարմ բանջարեղեն և կանաչի մատակարարել, ինչպես նաև երեխաների մոտ վաղ տարիքից հետաքրքրություն առաջացնել օրգանական գյուղատնտեսության նկատմամբ, նրանց սովորեցնել հողը մշակելու հիմունքները:

Այս տարի ևս մրցույթը դարձավ հիանալի հարթակ դպրոցների համար՝ ցույց տալու իրենց ստեղծարարությունը, նորարարությունը և նվիրվածությունը կայուն գյուղատնտեսության և առողջ սնվելու սովորությունների մասին իրազեկման գործում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…