ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր լեզուն մեր խիղճն է դա, սուրբ հացը մեր սեղանի՛

Ապրիլի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Սահյանական հայտնի խոսքերը առանցքում ունենալով՝ VII բ  դասարանը ներկաներին հրամցրեց «Բայ» խոսքի մասին վերաբերող զարմանահրաշ մի «սկուտեղ»:Լարված մեկ դասաժամի ընթացքում բոլոր աշակերտները (ինչպես մարտադաշտում զինվորները) ներկայացրին իրենց գիտելիքները վերոհիշյալ թեմայի վերաբերյալ, այդ գիտելիքները փոխադրեցին գործնական դաշտ՝ աշխատելով գրական տեքստի վրա: Դասապրոցեսին ականջալուր ուսուցիչները (դպրոցի տնօրեն Ք. Սարգսյանն իր փոխտնօրենների հետ, հ. լեզվի մասնագետներ) անակնկալի եկան՝ իմանալով, որ «Բայ» բառն առաջացել է գրաբարյան «բալ – ասել, խոսել» բայաձևի խոնարհման արդյունքում (բամ – ասում եմ, բաս – ասում է, բայ – ասում է) և, բնականաբար, այստեղից էլ առաջացել է հայտնի «բամբասանք» խոսքը: Չսահմանափակվելով 7 -րդ դասարանի թեմայի շրջանակում՝ լավագույն աշակերտները հասկացան նաև, թե ինչ է, «դերբայական դարձվածքը», և հմուտ էին նախադասության շարահյուսական վերլուծման մեջ:Հավելենք նաև, որ խմբային աշխատանքին մեծապես նպաստեցին համապատասխան սլայդները:

 Կազմակերպիչ՝ Ժ. Մակարյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)