ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը և աշխատակարգը

Դեկտեմբերի 26, 2023
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը և աշխատակարգը:

Աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը:

Ներկայում Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների բոլոր դասարաններում ուսուցումն իրականացվում է Հանրակրթության նոր պետական չափորոշչի համաձայն, որը պահանջում է քննությունների կազմակերպման և անցկացման գործընթացի առանձնահատկությունների հստակեցում և համակարգված, միասնական մոտեցում գործընթացին:

Ըստ այդմ՝ Տավուշի մարզի ուսհաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքի ստուգում չի իրականացվելու, իսկ 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվելու են այլ ընթացակարգով: Հստակեցվել են քննությունների անցկացման ձևը (գրավոր կամ բանավոր), նոր չափորոշչով ուսուցման դեպքում՝ 9-րդ դասարանում նաև նախագծային աշխատանքի և էսսեի միջոցով որոշ քննությունների հանձնման մեխանիզմները:

Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը՝ 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.

  • «Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ).
  • «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ):

Բոլոր այն դպրոցներում, որտեղ կրթության առաջին աստիճանում ամբողջությամբ ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը4-րդ դասարանի ավարտին 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով իրականացվում է ատեստավորում:

Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը՝ 9-րդ դասարանում անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից`

  • «Հայոց լեզու» (գրավոր), թեստ.
  • «Գրականություն» (բանավոր).
  • «Հայոց պատմություն» (բանավոր).
  • «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ.
  • «Օտար լեզու» (տվյալ դպրոցում դասավանդվող օտար լեզուներից՝ սովորողի ընտրությամբ, բանավոր.
  • «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր), թեստ.
  • «Ֆիզկուլտուրա» (ստուգարք).
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր).
  • Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից՝ բանավոր:

9-րդ դասարանում ուսուցումը նոր չափորոշչով կազմակերպող հաստատություններում անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից՝

  • «Հայոց լեզու» (գրավոր), թեստ.
  • «Գրականություն» և «Հայոց պատմություն» - էսսե (գրավոր), քննության օրը՝ ԿԶՆԱԿ-ի կողմից նախապես մշակված թեմաների շրջանակում: Էսսեն ստուգվում է քննության օրը, և սովորողները գնահատվում են երկու առարկաներից:
  • «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ.
  • «Օտար լեզու» (տվյալ դպրոցում դասավանդվող օտար լեզուներից՝ սովորողի ընտրությամբ, բանավոր).
  • «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ գրավոր՝ թեստերի միջոցով, որոնց բովանդակությունը համահունչ կլինի միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը, կամ 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում իրականացված նախագծային աշխատանքի հիման վրա՝ առնվազն 2 բնագիտական առարկայի համադրմամբ): Այն հաստատությունները, որոնք չունեն լաբորատորիաներ, սովորողները բնագիտական առարկաներից քննություն հանձնում են նախագծային աշխատանքի ձևով:
  • «Ֆիզկուլտուրա» (ստուգարք).
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր).
  • Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից:

Նոր չափորոշչի ներդրումից հետո 9-րդ դասարանում «Բնագիտություն» առարկաներից նախագծային աշխատանքը հանձնվում է քննաշրջանից մեկ ամիս առաջ և ստուգվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի N 22-Լ հրամանով հաստատված մենթոր դպրոցների ներկայացուցիչներից ձևավորված հանձնաժողովի կողմից:

Քննությունների անցկացման ժամանակահատվածը սահմանվել է կարգով:

12-րդ դասարանում անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ հետևյալ առարկաներից`

  • «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր), թեստ.
  • «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ.
  • «Հայոց պատմություն» (գրավոր), թեստ.
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր).
  • Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից՝ 10 օրվա ընթացքում և հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը։ Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):

Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները կարող են ազատվել գիտելիքի ստուգումից, ավարտական և պետական քննություններից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…