ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Արարատ-73»-ը մեզ համար հաղթանակի հոմանիշ է. Կարեն Գիլոյանն ընդունել է լեգենդար ֆուտբոլիստներին

Դեկտեմբերի 26, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակների 50-ամյակի շրջանակում ընդունել է թիմի լեգենդար ֆուտբոլիստներին:

ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել են Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Պողոսյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը և Արկադի Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին և ընդգծել հայկական ֆուտբոլի տարեգրության մեջ «Արարատ-73»-ի նշանակալի դերակատարումը:

«Դուք այնպիսի տոն ու բերկրանք եք նվիրել մեր ազգին, որ մինչև հիմա ձեր նվաճումը բոլոր ժամանակների ամենավառ հաղթանակներից մեկն է: «Արարատ-73»-ը մեզ համար հաղթանակի հոմանիշ է, մեր սպորտի փառավոր ու պանծալի էջերից: Ձեր սխրանքը ոչ միայն չենք մոռացել, այլև շատ թանկ ենք գնահատում»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ, նախատեսում էր կազմակերպել տոնական միջոցառում՝ «Արարատ-73»-ի հաղթանակների հոբելյանի առթիվ: Այն պետք է տեղի ունենար 2023 թվականի աշնանը, սակայն սեպտեմբերի 19-ի և դրան հաջորդած իրադարձությունների պատճառով տոնակատարությունները հետաձգվեցին: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ միջոցառումը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի 2024 թվականի առաջին կիսամյակում:

Հիշեցնենք՝ 1973 թվականին «Արարատը» մեկ խաղաշրջանում նվաճել է Խորհրդային Միության գավաթն ու նաև արժանացել Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նախատեսվում է նաև հրատարակել Հայկական սպորտի տարեգիրք, որում «Արարատ-73»-ն իր ուրույն տեղն անպայման ունենալու է:

Հանդիպման ընթացքում լեգենդար ֆուտբոլիստները կիսվել են իրենց հուշերով, հետաքրքիր դրվագներ ներկայացրել իրենց մարզական անցյալից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)