ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մշակութային օջախները նախատեսել են տոնական ծրագրեր դպրոցահասակների համար

Դեկտեմբերի 26, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թատրոնները, թատերահամերգային կազմակերպությունները և թանգարանները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների շրջանակում դպրոցահասակ երեխաների համար նախատեսել են մի շարք տոնական միջոցառումներ:

Ձմեռային արձակուրդի օրերին դպրոցահասակ երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու թանգարանների կողմից կազմակերպվող տարաբնույթ թեմատիկ կրթական ծրագրերի, այդ թվում՝ Ամանորին նվիրված կրթամշակութային միջոցառումների: Թանգարանների և թատրոնների կողմից կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է համապատասխան հաստատությունների կայքերում և սոցիալական էջերում:

Թատրոններում և թատերահամերգային կազմակերպություններում նախատեսվող միջոցառումների ցանկը կցվում է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն