ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պարգևատրվել են 2023 թվականի 10 լավագույն մարզիկները

Դեկտեմբերի 29, 2023
Սպորտային լուրեր

 Նախագահական նստավայրում պարգևատրվել են 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները։

 Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կառավարության անդամներ և Ազգային ժողովի պատգամավորներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրերին և շնորհավորել նախորդ տարում արձանագրած սպորտային ցուցանիշների առիթով. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել 2023 թվականին ձեր գործադրած ջանքերի համար, մենք ձեզ շնորհակալ ենք և վստահ ենք՝ դուք ավելիին եք արժանի»:

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ 2023 թվականի ընթացքում շահագործման է հանձնվել դպրոցական 52 մարզադահլիճ։ Անդրադարձ է կատարվել նաև սպորտի ոլորտի ֆինանսավորման դինամիկային: Ըստ այդմ, 2018 թվականին Հայաստանում սպորտի ոլորտի տարեկան պետական ֆինանսավորումը կազմել է 2 մլրդ 144 մլն դրամ, իսկ 2023 թվականին` 10 մլրդ 288 մլն դրամ։ Այսինքն` 2018-ի համեմատ 8 մլրդ 144 մլն դրամով կամ 479 տոկոսով ավելի։ Նիկոլ Փաշինյանը նաև արձանագրել է, որ այս տարի ավարտվել է 7 մարզական օբյեկտների վերակառուցման աշխատանքները, որոնք շահագործման են հանձնվել կառավարության, կամ Երևանի քաղաքապետարանի, կամ գործընկեր ֆեդերացիաների կողմից։

«Առաջիկա 10-15 օրերին Ջրառատում շահագործման կհանձնվի Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը։ Այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից 3 մարզադպրոց է շահագործման հանձնվել՝ Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցը, Շենգավիթի համալիր մարզադպրոցը, Շենգավիթի կոխ ազգային ըմբշամարտի մարզադպրոցը»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով 2024 թվականին նախատեսվող ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ շինարարության տարբեր փուլերում կլինեն, մասնավորապես, Երևանում հեծանվային սպորտի, գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցները, Շիրակում` Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրը, Երևանում տեղի կունենա Օլիմպիական հերթափոխի քոլեջի վերակառուցում, կմեկնարկեն Օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի և ձյուդոյի մարզադահլիճի նախագծման աշխատանքները, Ալագյազ համայնքում կմեկնարկեն Ռոման և Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոցի նախագծման աշխատանքները, ինչպես նաև Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի աշխատանքները, Երևանում և Վայոց ձորում` խաղային մարզաձևերի մարզադպրոցը, իսկ Եղեգնաձորում և Բերդում կձեռնարկվի մարզական կենտրոնների կառուցում:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ նախատեսվում է 4 ֆուտբոլային դպրոցների կամ ակադեմիաների ստեղծում Արտաշատում, Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, Իջևանում, Մարտունիում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կիրականացնի նաև 40 մարզադաշտերի շինարարություն Երևանում, Կոտայքում, Արմավիրում և Սյունիքում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն, ամփոփելով մարզական տարին, նշել է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր տարիքային խմբերի մարզիկ-մարզուհիներն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, գավաթի խաղարկություններում, Ֆրանկոֆոնիայի և ԱՊՀ խաղերում 2023 թվականին, ընդհանուր առմամբ, նվաճել են ռեկորդային 445 մեդալ, այդ թվում՝ 125 ոսկե, 127 արծաթե, 193 բրոնզե: Այս ցուցանիշը 2022 թվականի համեմատ ավելի է 44,9 տոկոսով: Նախորդ տարի մեդալների թիվը կազմել էր 307:

Միջոցառման ավարտին կայացել է 2023 թվականի տասը լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը: Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացված մրցույթի հաղթողներ են դարձել ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Արման Անդրեասյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը, ծանրորդներ Վարազդատ Լալայանն ու Գոռ Սահակյանը:

Տարվա 10 լավագույն մարզիկները կստանան 5 մլն դրամ մրցանակ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…