ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ հրաձիգները միջազգային մրցաշարի կմասնակցեն Սլովենիայում

Հունվարի 8, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի հրաձգության հավաքականը հունվարի 10-14-ը Սլովենիայի Ռուսե քաղաքում կմասնակցի «ISSF Grand Prix» միջազգային մրցաշարին։

2024 թվականի առաջին ստուգատեսին կմասնակցեն ատրճանակ մրցաձևի մարզիկներ Բենիկ Խլղաթյանը, Գևորգ Մելքոնյանը, Էլմիրա Կարապետյանը, Նարե Գաբրիելյանը և հրացան մրցաձևի մարզիկ Հրաչ Բաբայանը:

Հայ հրաձիգները միջազգային մրցաշարին կմասնակցեն հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:

Հիշեցնենք՝ հայ հրաձիգներից Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր դեռևս նվաճել է միայն Էլմիրա Կարապետյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն