ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի շախմատի 14-րդ հուշամրցաշարը

Հունվարի 9, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի շախմատի ակադեմիան հունվարի 9-16-ը կազմակերպում է շախմատային փառատոն՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

Փառատոնի շրջանակում հունվարի 9-ին մեկնարկել է շրջանային հուշամրցաշար Հայաստանի, Վրաստանի, Շվեդիայի, Ղազախստանի, Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մասնակիցների կազմում են աշխարհի 18 տարեկանների չեմպիոն Ալեքսեյ Գրեբնևը և Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Արսեն Դավթյանը:

Շրջանային մրցաշարն անցկացվում է միջազգային գրոսմայստերի և վարպետի նորմաներով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ փառատոնի շրջանակում կանցկացվի նաև պատանեկան մրցաշար, որին մինչև 18 տարեկան շուրջ 600 տղաներ և աղջիկներ կմասնակցեն: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլերով:

Հուշամրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է շուրջ 2,5 մլն ՀՀ դրամ: Մրցաշարերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն