ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ դպրոցականների հաջողությունները միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում

Հունվարի 15, 2024
Լուրեր կազմակերպություններից

2024 թ. հունվարի 8-ից 13-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադան՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:

Հայաստանից այդ օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի՝ 15, «Քվանտ» վարժարանի՝ 13 և «Ֆոտոն» վարժարանի 5 աշակերտներ:

Ֆիզմաթ դպրոցի 15 աշակերտներից 11-ը արժանացել են մեդալների, որոնց թվում՝ 1 ոսկի, 4 արծաթ և 6 բրոնզ: «Քվանտ» վարժարանի 13 աշակերտներից 5-ն են արժանացել մեդալների, որոից՝ 1 ոսկի, 1 արծաթ և 3 բրոնզ: «Ֆոտոն» վարժարանի աշակերտներից մեկւ արժանացել է բրոնզե մեդալի:

Ոսկե մեդալների են արժանացել Ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սարգիս Առաքելյանը և «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Հայկ Անդրեասյանը:

Սարգիս Առաքելյանը՝ որպես ամենակրտսեր մասնակից, արժանացել է նաև հատուկ մրցանակի:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայում նվաճել են 17 մեդալ՝ 2 ոսկի, 5 արծաթ և 10 բրոնզ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)