ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ամփոփել է 2023 թվականը

Հունվարի 15, 2024
Սպորտային լուրեր

Հունվարի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից կազմակերպվող ամենամյա ամփոփիչ հաշվետվությունը, որի ընթացքում նաև մրցանակաբաշխություն է կայացել:

Հանդիպումը կայացել է ՀՊՏՀ Տեմպուսի սրահում: Ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը: Հաշվետվությանը մասնակցել են ՀՀ պետական և ոչ պետական 20-ից ավելի համալսարանների ներկայացուցիչներ:

Ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը ներկայացրել է 2023 թվականին իրականացված միջոցառումների հաշվետվությունը և նախանշել այս տարվա անելիքները:

Մրցանակաբաշխության ընթացքում շնորհակալագրեր են հանձնվել ՀՀ 24-րդ ուսանողաան խաղերում ակտիվ մասնակցություն ունեցած համալսարաններին, իսկ ընդհանուր հաշվարկով առավելագույն միավորներ գրանցած բուհերին հանձնվել են պատվոգրեր և գավաթներ.

1-ին տեղ - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ,

2-րդ տեղ - Երևանի պետական համալսարան,

3-րդ տեղ - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան,

3-րդ տեղ - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:

Համաշխարհային համալսարանական խաղերում և եվրոպական համալսարանական առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին հանձնվել են հուշանվերներ:

Հիշեցնենք, որ 2023 թվականի ընթացքում Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում հայ մարզիկ-ուսանողներից աչքի են ընկել բռնցքամարտիկներ Ռուսլան Ասլիկյանը և Հայկ Ալաբերքյանը (ոսկե մեդալներ), լողորդ Վարսենիկ Մանուչարյանը (ոսկի, բրոնզ), սամբիստներ Արշավիր Բաղրամյանը (արծաթ) և Արամ Աղաջանյանը (բրոնզ), բռնցքամարտիկ Համլետ Հարությունյանը (բրոնզ): Ամառային ունիվերսիադայից բրոնզե մեդալներով են վերադարձել Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա) և Ժիրայր Պետրոսյանը (ուշու): Սարգիս Սարգսյանը (թաեքվոնդո), Եվրոպայի կոմբատ ՄՁ-ից վերադարձել է արծաթե մեդալով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)