ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեծ շրջագայություն՝ Չինաստանում

Հունվարի 16, 2024
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, վերադարձել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայացած մեծ շրջագայությունից:

Նվագախումբը 9 համերգով հանդես է եկել Չինաստանի հեղինակավոր համերգասրահներում, որոնցից 6 համերգի տոմսերն ամբողջովին սպառված էին:

Շրջագայությունը կայացել է «Armstrong Poly» երաժշտական գործակալության հրավերով, որը Չինաստանում ծավալում է իր գործունեությունը պետական հովանու ներքո և հանդիսանում է Չինաստանի լավագույն համերգասրահներում ամենանշանակալի համերգների կազմակերպիչը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները կայացել են 2023 թվականի դեկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 28-ին, 29-ին, 31-ին՝ Shanghai Grand Theatre (Շանհայ), Zhuzhou Shennong Grand Theatre (Չժուժոու), Changsha Concert Hall (Չանշա), Qianjnang Caoyu Grand Theatre (Ցիենցզյան), Guangxi Culture and Art Centre (Գուանժու), Changshu Grand Theatre (Չանշու), Baoji Grand Theatre (Բաոծի), Shanxi Grand Theatre (Շանսի), Shenyang Shengjing Grand Theatre (Շենյան) համերգասրահներում:

Համերգային ծրագրերում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի, Չայկովսկու, Յոհան Շտրաուսի, Բրամսի, Էնդրյու Ուեբբ-Միտչելի, Ռոսինիի, Պուչինիի, Բիզեի ստեղծագործությունները: Ազգային ֆիլհարմոնիկի հետ հանդես են եկել իռլանդացի անվանի դաշնակահար Բարրի Դուգլասը, չինացի ջութակահար Ռեյ Չժանը, չինացի սոպրանո Կոնստանս Սյուեն և Չուհայ քաղաքի Մանկական դասական երգչախումբը (Zhuhai Classical Children's Choir): Բոլոր համերգներն անցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Համերգները մեծ ոգևորությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից և զգալի հանրային արձագանք են ստացել: Համերգներին նախորդել են նշանակալի գովազդային արշավներ, բոլոր քաղաքներում ամենուր կարելի էր հանդիպել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի պաստառները: Այս շրջագայությունը մեծ իրադարձություն էր, որը Չինաստանում զգալի կերպով բարձրացրել է Հայաստանի ճանաչելիությունը և ամրապնդել հայ-չինական մշակութային կապերը:

2023 թվականը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը եզրափակել է աննախադեպ համաշխարհային շրջագայություններով՝ նոյեմբերից 17 համերգներով հանդես գալով Աթենքի, Սալոնիկի, Նյու Յորքի, Բոստոնի, Մոնրեալի, Տորոնտոյի և Պորդենոնեի հեղինակավոր համերգասրահներում: Սա մեծ և ծանր երաժշտական մարաթոն էր, որը նվագախումբը հաջողությամբ է հաղթահարել՝ Հայաստանը պատվով ներկայացնելով աշխարհին:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախորդ մասշտաբային շրջագայությունը կայացել է 2019 թվականի դեկտեմբերին և 2020 թվականի հունվարին: Նվագախումբը 10 համերգով հանդես է եկել Չինաստանի տարբեր քաղաքներում: Շրջագայությունը կազմակերպել էր նույն՝ «Armstrong Poly» երաժշտական գործակալությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)