ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի 7 հաղթողներին

Հունվարի 25, 2024
Լուրեր կազմակերպություններից

Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի 7 հաղթողներին և պարգևատրել նրանց շնորհակալագրերով ու խրախուսական նվերներով:

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվության համար. «Մենք այսօր նշում ենք մեր ամենանշանավոր գրողներից մեկի՝ Պարույր Սևակի 100-ամյակը, որի շրջանակում կազմակերպված մրցույթում ավելի քան 4000 սովորողներ փորձել են լինել առաջինը, բայց հենց ձեզ է հաջողվել դա: Հույս ունեմ՝ դուք կլինեք լավ օրինակ նաև ձեր դասընկերների համար, որոնք ևս չեն վարանի և կմասնակցեն առաջիկայում նախատեսված այլ մրցույթների»: Նախարարն ընդգծել է, որ մրցույթները ոչ միայն բարձրացնում են իրազեկվածությունը տվյալ գործչի մասին, այլև դառնում են յուրօրինակ կրթական գործընթաց:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև մանկավարժներին, որոնք խրախուսել են և ջանքեր ներդրել, որպեսզի աշակերտները սկսեն հետաքրքրվել և կարևորել գրողների կյանքն ու գործունեությունը: Նախարարի դիտարկմամբ՝ այստեղ կարևոր է ինչպես ուսուցչի, այնպես էլ ընտանիքի դերը:

Հանդիպմանն աշակերտները կիսվել են իրենց տպավորություններով: Նրանք հատկապես ընդգծել են մրցույթների անցկացումը գրողի մասին իրազեկվածության բարձրացման, նրա ստեղծագործական գործունեության հանդեպ հետաքրքրությունների ընդլայնման տեսանկյունից:
«Ես նախկիում այդքան էլ հետաքրքրված չէի Սևակով, սակայն այժմ ցանկություն ունեմ ուսումնասիրելու, ավելի շատ ճանաչելու»,- ասել է Նանե Ներկարարյանը՝ Տավուշի մարզի Գանձաքարի միջնակարգ դպրոցից: Իսկ Գեղարքունիքի մարզի Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Միլենա Կռոյանը պատմել է, որ ամեն օր զարթուցիչով պլանավորել է ժամը 20:00-ն՝ բաց չթողնելու մրցույթը, և բազմաթիվ փորձերից հետո այս անգամ նրան հաջողվել է լինել առաջինը։

Աշակերտներից ոմանք նոր են սկսելու ուսումնասիրել Սևակ, իսկ այլ աշակերտների համար Սևակն արդեն իսկ ամենասիրելի գրողն է, ինչն էլ մղել է շատ կարդալ գրողի մասին և վստահորեն մասնակցել մրցույթին: Նրանք ասմունքել են Սևակի՝ իրեց սիրելի տողերից որոշ հատվածներ:
Նախարարը հետաքրքրվել է՝ ո՞ր ստեղծագործությունն են ամենաշատը սիրում աշակերտները, ի՞նչ գիտեն Սևակի թարգմանական գործունեության մասին, եղե՞լ են թանգարանում, թե՞ ոչ, ի՞նչ է գրականությունը նրանց համար և այլն:

Աշակերտները կարևորել են հատկապես այն փաստը, որ մրցութային հարցերը դժվարամատչելի էին, և համացանցում հեշտ հասանելի չէին, ինչը ստիպում էր կարդալ և հետազոտել հեղինակին:
Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Աստվածատրյանը, որը ևս սիրում և ուսումնասիրում է գրականություն, ուներ նաև առաջարկ Սևակի 100-ամյակի կապակցությամբ: Աշակերտն առաջարկել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում սիմֆոնիկ երաժշտության և Սևակի բանաստեղծությունների համադրությամբ համերգ կազմակերպել: Ի պատասխան առաջարկի՝ նշվել է, որ այն կքննարկվի միջոցառումների ցանկում:

Նշենք, որ «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ Պ. Սևակի տուն-թանգարանի հետ համատեղ՝ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական
ուսումնական հաստատությունների սովորողների համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)