ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կանցկացվի Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա մրցույթը

Հունվարի 26, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ 2024 թվականի մայիսի 11-15-ը Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը:

Պատանի ստեղծագործողների մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ տարիքային երկու խմբի համար: Առաջին փուլում ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն առավելագույնը 10 րոպե տևողությամբ անսամբլային ստեղծագործություն (2-ից 4 գործիքի համար), իսկ կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասնակիցները 5 րոպե տևողությունը չգերազանցող 1 երգ՝ գրված ցանկացած գործիքի և ձայնի համար (հայ հեղինակի հայալեզու ստեղծագործություն):

Երկրորդ փուլում երկու տարիքային խմբերի մասնակիցները պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված 1 մենանվագ ստեղծագործություն՝ կրտսեր խմբի մասնակիցները մինչև 5 րոպե, ավագ խմբի մասնակիցները՝ մինչև 10 րոպե տևողությամբ:
Գալա համերգին, որը տեղի կունենա մայիսի 15-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, կհնչեն երկու խմբերի մրցանակակիրների ստեղծագործությունները:

Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով, խրախուսական նվերներով, մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև անվանական գավաթներով, իսկ հաղթողները կստանան նաև դրամական պարգև (75 000 դրամ): 11-րդ մրցույթի մրցանակները կավելանան ևս մեկով. լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն «Երեխաները երեխաներին» ժողովածուում՝ երաժշտական և արվեստի դպրոցներին տրամադրելու նպատակով: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մասնակիցները կունենան հնարավորություն մասնակցելու ժյուրիի անդամների կողմից կազմակերպվող վարպետության դասերին: Ավանդույթի համաձայն՝ կպարգևատրվեն նաև մրցանակակիրների ուսուցիչները՝ 100-120 հազար ՀՀ դրամի չափով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թ. մայիսի 8-ն է: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մրցույթի էլեկտրոնային հասցեին (mirzoyan.competition@gmail.com)՝ կցելով անձնագրի պատճենը, հայտաձևը, մեկ լուսանկար, ինչպես նաև ստեղծագործությունների նոտաները:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+374 55) 07-07-80 հեռախոսահամարով կամ գրել մրցույթի ֆեյսբուքյան էջին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)