ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամբերդն ընդգրկվել է Եվրոպայի 2024 թ. «7 ամենավտանգված» հուշարձանների ծրագրի կարճ ցուցակում

Հունվարի 30, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Ամբերդ պատմամշակութային արգելոցն ընդգրկվել է «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում՝ որպես Եվրոպայի 11 ամենավտանգված ժառանգության վայրերից մեկը։

«Եվրոպա Նոստրան», Մշակութային և բնական ժառանգությանը նվիրված քաղաքացիական հասարակության եվրոպական ձայնն ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտն այսօր հայտարարել են Եվրոպայում գտնվող 2024 թ․ «7 ամենավտանգված» ծրագրում ընդգրկված հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները:

2024 թվականի Եվրոպայի 11 ամենավտանգված հուշարձաններն ու ժառանգության վայրերն են.

o Ամբերդ պատմամշակութային արգելոց, ՀԱՅԱՍՏԱՆ

o Դուրեսի հնավայր (Muret e Portës), ԱԼԲԱՆԻԱ

o Միդի պալատ (Palais du Midi), Բրյուսել, ԲԵԼԳԻԱ

o Աշխատավորների դասի բնակարաններ Ռուբե-Տուրկուենում, ՖՐԱՆՍԻԱ

o Կիկլադյան կղզիներ, Սիֆնոս, Սերիֆոս և Ֆոլեգանդրոս, ՀՈՒՆԱՍՏԱՆ

o Գեսատի Սուրբ Պետրոս եկեղեցի, Միլան, ԻՏԱԼԻԱ

o Սիենայի սինագոգ, ԻՏԱԼԻԱ

o Շտայնորտ պալատ, Հյուսիսային Մասուրիա, ԼԵՀԱՍՏԱՆ

o Հարավսլավիայի ժողովրդական բանակի տուն Շաբաչում, ՍԵՐԲԻԱ

o Սուրբ Գևորգ հունական ուղղափառ եկեղեցի, Ալթինոզու / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ

o Անտիոքի Երկաթե դարպաս, Անթաքիա / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ

«Եվրոպա Նոստրայի» գործադիր նախագահ, դոկտոր պրոֆ. Հերման Պարզինգերը հայտարարել է. «Ընտրված ժառանգության վայրերը վտանգված են քանդման, ոչ պատշաճ զարգացման, բնական աղետների կործանարար ազդեցության, անտեսման կամ ֆինանսավորման բացակայության պատճառով: Այս կարճ ցուցակը հրապարակելով՝ ցանկանում ենք աջակցության ուղերձ հղել այն ակտիվիստներին և տեղական համայնքներին, ովքեր խորապես նվիրված են այս վայրերը փրկելուն: Եվրոպայի ժառանգությունը պետք է պահպանվի ոչ միայն որպես մեր ընդհանուր անցյալի վկայություն, այլ նաև որպես կայունության, համախմբված և խաղաղ ապագայի խթան։

Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի դեկան Շիվա Դուստդարն ասել է. «Մշակութային ժառանգությունը եվրոպական ինքնության, գրավչության և տնտեսական աճի համար հիմնական ռեսուրս է: Այս կարճ ցուցակը մեզ հիշեցնում է, թե որքան փխրուն է այդ ժառանգությունը, և որքանով ենք մենք դա ընդունում: Ինստիտուտը մեր վաղեմի գործընկեր Եվրոպա Նոստրայի հետ միասին․ ողջ Եվրոպայում ընդլայնում է այն տեղական համայնքների ջանքերը, որոնք գիտեն, որ մշակութային ժառանգության վայրերը փրկելը կօգնի այլ հրատապ մարտահրավերներ հաղթահարելուն։ Հույս ունենք գալիք սերունդների համար այս տեսարժան վայրերը վերականգնված և պահպանված տեսնել»:

Վերոնշյալ վտանգված ժառանգության վայրերը ընտրվել են միջազգային խորհրդակցական խմբի կողմից: Խմբում ընդգրկված են պատմության, հնագիտության, ճարտարապետության, ամրակայման, նախագծերի վերլուծության և ֆինանսական փորձագետներ: 2024 թվականի «7 ամենավտանգված» ծրագրին վայրեր առաջադրել են անդամ կազմակերպությունները, ասոցացված կազմակերպությունները կամ Եվրոպա Նոստրայի առանձին անդամները, ինչպես նաև Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:

Ընտրությունը կատարվել է՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր վայրի՝ ժառանգության առումով նշանակալի լինելն ու մշակութային արժեքը, ինչպես նաև այն լուրջ վտանգը, որին դրանք այսօր առերեսվում են։ Տեղական համայնքների ներգրավվածության մակարդակն ու պետական և մասնավոր շահագրգիռ կողմերի հանձնառությունը այս վայրերը փրկելու հարցում կարևորվել են որպես հավելյալ արժեքներ: Ընտրության մեկ այլ չափանիշ էր այս վայրերի ներուժը՝ որպես կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթան:

Եվրոպայում 2024 թվականի «7 ամենավտանգված» ժառանգության վայրերի վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլին։

«7 ամենավտանգված» ծրագիրը քաղաքացիական հասարակության՝ Եվրոպայի վտանգված ժառանգությունը փրկելու արշավի մի մասն է կազմում: Այն բարձրացնում է հասարակության իրազեկվածությունը, տալիս է անկախ գնահատականներ և հետագա գործողությունների առաջարկներ է անում: 2013 թ.-ին մեկնարկած այս նորարարական ծրագիրը վարում է «Եվրոպա Նոստրան»՝ Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի հետ համագործակցությամբ: Ունի նաև Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությունը: Ծրագրի մեկնարկից ի վեր ընտրվել են վտանգի տակ գտնվող 56 հուշարձաններ և ժառանգության վայրեր Եվրոպայի 31 երկրներից:

«Եվրոպա Նոստրան» եվրոպական քաղաքացիական հասարակության ձայնն է, որը նվիրված է մշակութային և բնական ժառանգության պահպանմանն ու տարածմանը: Ժառանգության ոլորտի հասարակական կազմակերպությունների համաեվրոպական ֆեդերացիա է։ Աջակցում է պետական մարմինների, մասնավոր ընկերությունների և անհատների լայն ցանցին, որն ընդգրկում է ավելի քան 40 երկիր: Եվրոպայի ամենամեծ և ժառանգության ոլորտի ամենաներկայացուցչական ցանցն է և սերտ հարաբերություններ է պահպանում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների հետ: «Եվրոպա Նոստրան» իրականացնում է Եվրոպայի վտանգված հուշարձանները, վայրերը և լանդշաֆտները փրկելու քարոզարշավ՝ մասնավորապես «7 ամենավտանգված» ծրագրի միջոցով: Եվրոպական ժառանգության մրցանակներով / Եվրոպա Նոստրա մրցանակներով խրախուսում է բարձր որակն ու մեծ վարպետությունը: Եվրոպա Նոստրան ակտիվորեն նպաստում է ժառանգությանն առնչվող եվրոպական ռազմավարությունների և քաղաքականության սահմանմանն ու իրականացմանը՝ եվրոպական կառույցների հետ մասնակցային երկխոսության և Եվրոպական ժառանգության դաշինքի համակարգման միջոցով: «Եվրոպա Նոստրան» ղեկավարել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ընտրված եվրոպական համընկերությունը, որը վարելու է Եվրոպական ժառանգության կենտրոն փորձնական նախագիծը (2023-2025 թթ․): Այն նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակված Նոր եվրոպական Բաուհուզ նախաձեռնության պաշտոնական գործընկերն է և հանդիսանում է Կլիմայի ժառանգության ցանցի առաջատար եվրոպական անդամ և աջակից:

Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը (EIB-I) ստեղծվել է ԵՆԲ խմբի (Եվրոպական ներդրումային բանկ և Եվրոպական ներդրումային հիմնադրամ) շրջանակներում՝ եվրոպական շահագրգիռ կողմերի և լայն հանրության հետ խթանելու և աջակցելու սոցիալական, մշակութային և ակադեմիական նախաձեռնություններին: Այն ԵՆԲ խմբի համայնքի և քաղաքացիության ներգրավման առանցքային հենասյունն է: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել http://institute.eib.org կայքում։

«Ստեղծագործ Եվրոպան» ԵՄ ծրագիր է, որն աջակցում է մշակութային և ստեղծագործական հատվածներին՝ հնարավորություն տալով մեծացնելու իրենց ներդրումը եվրոպական հասարակությունում, տնտեսությունում և կենսամիջավայրում: Ծրագիրը 2021-2027 թվականների համար 2,4 միլիարդ եվրո բյուջեով աջակցում է ժառանգության, կատարողական արվեստի, կերպարվեստի, միջգիտակարգային արվեստների, հրատարակչության, կինոյի, հեռուստատեսության, երաժշտության և տեսախաղերի ոլորտների կազմակերպությունների, ինչպես նաև տասնյակ հազարավոր արվեստագետների, մշակութային և տեսալսողական ոլորտի մասնագետների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…