ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՄԿՈՒ համակարգի փոփոխությանն առնչվող նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովում

Հունվարի 31, 2024
Լուրեր կազմակերպություններից

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ամբողջությամբ փոխվում է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, օրենքի անվանումը համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչներին: Նրա խոսքով՝ միասնականացվում է ուսումնական հաստատությունների տիպը` քոլեջ և ուսումնարան տեսակների փոխարեն առաջարկելով մեկ տեսակի` քոլեջի հնարավորությունը: Կրթական ծրագրերն էլ տարբերակվում են՝ ըստ մակարդակների:

Նախարարը կարևորել է աշխատանքի վրա հիմնված ուսուցման ինստիտուցիոնալ ներդրումը: «Սա նաև արվում է վերջին տարիներին փորձարկվող դուալ կրթության և աշխատանքի վրա հիմնված ուսումնառության այլ ձևերի փորձի վրա»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ ամբողջությամբ փոխվում են մասնագիտական կրթական ծրագրերն ու դրանց ներկայացվող ընդհանուր պահանջները: Նշվել է, որ սոցիալական գործընկերության միջոցով էապես բարելավվելու է կրթության կառավարման ու կազմակերպման համագործակցային մոդելը: Փոխվում է համակարգում հաստատությունների կառավարման ընթացքը. խոսքը վերաբերում է կառավարման խորհրդի ձևավորման և տնօրենի ընտրության մեխանիզմներին: Նախաձեռնությամբ փոխվում է նաև լիցենզավորման գործընթացը. այն կիրականացվի երկու մակարդակով` ոլորտում գործունեություն ծավալելու և առանձին կրթական ծրագրեր իրականացնելու համար: Մեծ փոփոխություններ են նախատեսվում ֆինանսավորման համակարգում: «Մեկ ուսանողի հաշվով ֆինանսավորման մոդելով պետք է փորձենք մրցակցային և բարձրորակ կրթություն իրականացնել»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նրա` ներդրվում են վարչական, մանկավարժական աշխատակազմերի համալրման, կատարելագործման, գնահատման, խրախուսման, պատասխանատվության և առաջխաղացման մեխանիզմներ: Նախարարը կարևորել է նաև ուսանողների իրավունքների և պարտականությունների կարգավորումները, ներդրվող կրթաթոշակային քաղաքականությունը:

Արդյունավետ համարելով նախորդ շաբաթ Ազգային ժողովում կայացած խորհրդարանական լսումները` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ստացվել են մի շարք առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում փաթեթը լրամշակելու ընթացքում:

Նախարարը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են օրենքում մի շարք հասկացությունների խմբագրմանը, նպատակային ուսուցման համակարգին, շուկայի ուսումնասիրությանն ու տնտեսական կարիքների գնահատմանը, արտաքին գնահատման իրականացմանը, անժամկետ տրամադրվող լիցենզիաներին և այլն:

Ըստ զեկուցողի` նպատակային ուսուցման հարցում ամենակարևոր երաշխիքներից են ճիշտ պլանավորումն ու կանխատեսումը: Նշվել է, որ ոլորտի բոլոր կարևորագույն որոշումները քննարկվում և ընդունվում են Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի կողմից. վերջինիս կազմը հաստատվում է ՀՀ վարչապետի որոշմամբ:

Կառավարության հեղինակած նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)