ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԵՊՀ-ում կստեղծվի «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն»

Փետրվարի 1, 2024
Լուրեր կազմակերպություններից

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում ստեղծվում է «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն»:

Գիտաուսումնական կենտրոնը համալրված է լինելու ժամանակակից օպտիկական և օպտոէլեկտրոնային սարքերի միկրոմշակման, դրանց միջոցով կենսաօպտիկայի, տեղեկատվության մշակման ու հեռահաղորդակցության ոլորտներում բարձր տեխնոլոգիական միկրոհամակարգերի պատրաստման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով։ Գիտակրթական կենտրոնում նորագույն սարքավորումների միջոցով մշակվելու են միջազգային չափորոշիչներին համապատասխան օպտիկական միկրոհամակարգեր, որոնց հիման վրա կատարվելու են նոր հետազոտություններ, որոնք նպաստելու են կրթության ու հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը:

Կենտրոնն իր գործունեությամբ խթանելու է նաև միջգիտակարգային համագործակցությունը, ինչպես նաև պատրաստելու է բարձր տեխնոլոգիաների ոլորտի արհեստավարժ մասնագետներ:

Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ծրագրի մշտադիտարկման նպատակով բուհ են այցելել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Նրանք եղել են բուհի կողմից կենտրոնի համար նախատեսված տարածքում, որտեղ տեղադրված էր ծրագրով ձեռք բերված լաբորատոր գերժամանակակից սարքավորումների մի մասը:

Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի հետ քննարկել են ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը նշել է, որ ընթացքում են նոր՝ «Օպտիկա և ֆոտոնիկա» մագիստրոսական ծրագրի մշակման աշխատանքները, մասնավորապես՝ համապատասխան ամբիոնները ներկայացրել են անհրաժեշտ առարկայացանկերը: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը նաև ծանոթացրել է կոնսորցիումի գործընկերոջ հետ համագործակցության ընթացքին՝ նշելով, որ ծրագրի շրջանակում համգործակցում են Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետ: Նշվել է, որ միջգիտակարգային հետազոտական ուղղություններով կստեղծվի սերտ համագործակցություն կենսաբանության, քիմիայի, դեղագիտության և այլ ոլորտների մասնագետների և ուսանողների հետ, իսկ հետագայում կենտրոնի մասնագետները կհամագործակցեն օտարերկրյա համալսարաններում աշխատող գործընկերների հետ՝ ձևավորելով գիտակրթական նոր կապեր կրթության, գիտության ու արդյունաբերության ոլորտներում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)