ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կանցկացվեն լսումներ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը նոր անդամներով համալրելու համար

Փետրվարի 1, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը 2024 թվականին նոր անդամներով համալրելու համար փետրվարի 12-ին կանցկացվեն լսումներ:

Լսումներին կարող են մասնակցել 9-18 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ ակադեմիական երեք մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ։

Մասնակցության համար անհրաժեշտ է․

  • ձայնագրել ազատ ոճի ծրագիր առնվազն 10 րոպե տևողությամբ,
  • կազմել անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, տարիք, գործիք, երաժշտական ուսումնական հաստատություն, դասատու, կոնտակտային տվյալներ,
  • ձայնագրության Youtube-յան հղումը և ամբողջական ինֆորմացիան ուղարկել meknark2020@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Պատասխան նամակով ձեզ կտրամադրվի ժամանակացույց, ըստ որի՝ հարկավոր է ներկայանալ լսումներին:

Ուշադրություն. հայտերն անհրաժեշտ է ուղարկել մինչև փետրվարի 8-ը: Ավելի ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի:

Նշենք նաև, որ մասնակցության հայտեր պետք է ներկայացնեն միայն նոր հավակնորդները։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն