ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երվանդ Քոչարի տարածանկարը ցուցադրվում է Փարիզի Պիկասոյի թանգարանում

Փետրվարի 2, 2024
Մշակութային լուրեր

Երվանդ Քոչարի 1934 թվականին ստեղծած տարածանկարը ներկայացված է Փարիզի Պիկասոյի թանգարանի "Dans l'appartement de Léonce Rosenberg: De Chirico, Ernst, Léger, Picabia..." ցուցադրությանը:

Այն նվիրված է կուբիզմի և աբստրակտ արվեստի նշանավոր աջակից, կոլեկցիոներ, 1920-1930-ական թվականների ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը:

Լինելով ժամանակի գեղարվեստական ավանգարդի առաջնորդ՝ Ռոզենբերգը վերափոխել է իր փարիզյան տունը՝ ի պատիվ իր սիրելի արվեստագետների: Այդ բնակարանում, որտեղ ապրում էր կնոջ և դուստրերի հետ, նա յուրաքանչյուր սենյակ ձևավորել է որևէ նկարչի աշխատանքներով: 12 նկարիչներ և քանդակագործներ են արժանացել այդ պատվին. նրանց ստեղծագործությունները ցուցադրվել են ննջասենյակներում, հյուրասենյակում, ճաշասենյակում: Այդ աշխատանքները համադրելով նաև կահույքի հետ՝ Լեոնս Ռոզենբերգը ստեղծել է ժանրերի հետաքրքիր խառնուրդ:

Ընտրյալ արվեստագետների շարքում էր նաև Երվանդ Քոչարը. նրա 1934 թ. ստեղծած տարածանկարը, որն այժմ պատկանում է Փարիզի Պոմպիդու կենտրոնի հավաքածուին, նույնպես ներառված է այս ցուցադրությունում:

Ցուցահանդեսը բաց է 2024 թ. հունվարի 30-ից մայիսի 19-ը:

Տեղեկացնենք նաև, որ այս օրերին հայ նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան հովանու ներքո Երվանդ Քոչարի թանգարանը Ֆրանսիայի ՀԲԸՄ-ի մասնաճյուղի հետ համատեղ կազմակերպում է «Քոչարյան գծի մոգական փոխհատումները» ցուցահանդես–երեկոն:

Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 2-4-ը Փարիզի Ալեք Մանուկյան հայկական մշակութային կենտրոնում՝ AKNEYE-ի հովանավորությամբ: Մինչ միջոցառումն արդեն իրականացվել է Երվանդ Քոչարի «Կինն ու աքաղաղը» ստեղծագործության թվային ռեկոնստրուկցիան՝ անոտացիոն անիմացիայի ուղեկցությամբ: Ստեղծագործության NFT տարբերակն արդեն ներկայացված է FTNFT market place-ում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)