ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ի գիտություն պետական բյուջեից ֆինանսական աջակցություն ստացող մարզական ֆեդերացիաների

Փետրվարի 5, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նոր խմբագրությամբ է շարադրվել 2017 թ. հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը»:

Ըստ նոր փոփոխության՝ մարզաձևերի ֆեդերացիաները բաժանվում են հաշվարկման պայմանական երեք խմբերի՝

  • 1-ին խումբհենակետային (ծանրամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, հրաձգություն, շախմատ, աթլետիկա),
  • 2-րդ խումբհեռանկարային (ձյուդո, բասկետբոլ, հեծանվային սպորտ, սուսերամարտ, կարատե, ջրացատկ, գեղասահք, սամբո, վոլեյբոլ, դահուկային սպորտ, լող, թաեքվոնդո, ուշու),
  • 3-րդ խումբծրագրային (հանդբոլ, սեղանի թենիս, թենիս, գեղարվեստական մարմնամարզություն, բադմինթոն, նետաձգություն, կանոէ, խոտի հոկեյ, առագաստանավային սպորտ, ակրոբատիկա, ջրագնդակ, ժամանակակից հնգամարտ, սպորտային պարեր և այլ մարզաձևեր):

3-րդ՝ ծրագրային խմբի մարզաձևերի ֆեդերացիաները մինչև 2024 թվականի փետրվարի 10-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն պետք է ներկայացնեն մարզաձևի 2024 թվականի ծրագրային փաթեթըորը կներառի ինչպես միջոցառումների օրացուցային պլանըայնպես էլ նախահաշիվները:

Ֆինանսական աջակցություն հատկացվում է այն ֆեդերացիաներին, որոնք միջազգային պաշտոնական միջոցառումներում (օլիմպիական խաղեր, աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, շախմատային համաշխարհային օլիմպիադա, համաշխարհային ուսանողական խաղեր, պատանեկան օլիմպիական խաղեր և այլն) նվաճել են բարձր արդյունքներ, և (կամ) ապահովված են բարձր որակավորում ունեցող մարզիչներով, և (կամ) ունեն մարզաձևի զարգացման համար համապատասխան մարզաբազաներ, և (կամ) մարզական ավանդույթներ։

Հատկացվող ֆինանսական միջոցները պետք է բացառապես ուղղվեն ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստմանը, ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումների անցկացմանը և (կամ) դրանց մասնակցությանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)