ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կատյա Գալստյանն ու Միքայել Միքայելյանը՝ դահուկավազքի մեծահասակների առաջնության բացարձակ հաղթողներ

Փետրվարի 5, 2024
Սպորտային լուրեր

Աշոցքում օրերս անցկացվել է Հայաստանի դահուկավազքի 2024 թվականի առաջնությունը, որի արդյունքներով կանանց ու տղամարդկանց պայքարում չեմպիոններ են հռչակվել Կատյա Գալստյանն ու Միքայել Միքայելյանը:

Կանանց 5 կմ ազատ ոճում Կատյա Գալստյանը ոսկե մեդալներ է նվաճել ազատ և դասական ոճերում և արագավազքում:

Տղամարդկանց 10 կմ ազատ ոճում մրցանակային տեղեր են զբաղեցրել Աշոցքի ներկայացուցիչները: Միքայել Միքայելյանը նվաճել է ոսկե, Սպարտակ Ոսկանյանը` արծաթե, իսկ Թադևոս Պողոսյանը` բրոնզ մեդալները:

Լավագույն եռյակի դասավորությունը նույնն է նաև տղամարդկանց 10 կմ դասական ոճում և արագավազքում:

Հայաստանի առաջնությանն, ընդհանուր առմամբ, 34 մարզիկ-մարզուհի է մասնակցել:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն