ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դրամաշնորհ՝ երիտասարդական աշխատողի վերապատրաստման նպատակով

Փետրվարի 6, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի» իրականացման նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Մասնակցի ներկայացրած դրամաշնորհային ծրագիրը պետք է ուղղված լինի երիտասարդական աշխատանքով զբաղվող բոլոր մասնագետների, գործնականում երիտասարդների հետ աշխատողների և բոլոր նրանց մասնագիտական և անձնային հմտությունների ու կարողությունների կատարելագործմանը, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը։

Մրցույթի շրջանակում նախատեսվում է երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի կազմակերպման և իրագործման համար հաղթող մասնակցին անհատույց և անվերադարձ տրամադրել դրամական հատկացում, որի առավելագույն չափը կազմում է 7 961 500 (յոթ միլիոն ինը հարյուր վաթսունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024 թվականի փետրվարի 22-ը՝ ժամը 12:00-ն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն