Կապանի հ.13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ «Կանչե՛, Կռունկ» խորագրով: Միջոցառումը Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի արարողություն էր, որին ներկա էին նաև Սյունիքի մարզպետարանի նեկայացուցիչներ, N զորամասի ծառայողներ, հյուրեր, ծնողներ: Արարողությունը սկսվեց դպրոցի նախասրահից,որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարկոթողի մոտ տեղի ունեցավ ծաղկադրման արարողություն: Աշակերտները հայտնի գրողների բանաստեղծություններով պատմեցին հայ ազգի ամենամեծ ողբերգությունը՝ ևս մեկ անդրադարձ Կոմիտաս վարդապետին, ևս մեկ նախաձեռնություն Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված: Դահլիճը վերածվել էր անլռելի զանգակատան, իսկ բեմահարթակը՝ խորանի, ուր հնչում էր զանգերի երգը տխուր․
Իր ժողովրդի զավակն իսկական
Ժողովրդի պես ինքն էլ որբ մնաց ․..
Զանգակատան կամարների ներքո ասես ճախրում էր լույսի տեսիլքը՝ «Անմոռուկ» աղջնակի տեսքով, ով աղոթատուն բերեց բանաստեղծի երազած Լույսը։ Կամարների ներքո հնչեց կռունկի կանչը․ «Կռունկ, ուստի ՞ կուգաս» էր կանչում զինվորը ՝ կարոտյալ երկրի պատկերը սրտում։ Եվ թռավ երգը՝ կսկիծ ու կարոտ, կռունկ դարձած թռավ դեպի Կոմիտասի աշխարհը: Որպես կոչնակ հնչեց «Ղողանջ եղեռնական»-ը։ Սաները ի լրումն իրարու՝ ներկայացրեցին արհավիրքն այն օրերի՝ Հայոց Մեծ Եղեռնը՝ մարմնավորված Կոմիտասի անզուգական կերպարում։ Դե ե՜կ, Վարդապե՛տ, ու մի խենթանա․․․Ելույթներն ուղեկցվում էին օրվա խորհրդին ու միջոցառման թեմային համահունչ պարային կոմպոզիցիաներով՝ պարուհիներն մարմնավորեցին վերածնված Հայաստանի կերպարը:
Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց, ովքեր դարձան 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի զոհերը։
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ