ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ վարչապետի գավաթի սեղանի թենիսի սիրողական մրցաշարին կմասնակցեն միայն դպրոցականները

Փետրվարի 9, 2024
Սպորտային լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել ՀՀ վարչապետի գավաթի սեղանի թենիսի սիրողական մրցաշարի կանոնակարգում՝ դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովման նպատակով:

Ըստ նոր փոխոխության՝ 2024 թվականին մրցաշարը կանցկացվի դպրոցականների շրջանում՝ 2 տարիքային խմբերով: Մրցաշարին կմասնակցեն ՀՀ հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը՝ յուրաքանչյուր դպրոցի թիմերի կազմում՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանների 2-ական տղա և 2-ական աղջիկ, ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ:

Մրցաշարն անցկացվելու է 3 փուլով՝

  • 1-ին փուլ` Հայաստանի Հանրապետության համայնքներում, Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ 2024 թվականի մարտի 1-ից 15-ը,
  • 2-րդ փուլ` Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում՝ 2024 թվականի մարտի 16-ից 31-ը,
  • 3-րդ եզրափակիչ փուլ` Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում 2024 թվականի ապրիլի 6-7-ը:

Մրցաշարի համայնքային և մարզային փուլերի անցկացման ժամանակացույցը ներկայացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ մինչև 2024 թվականի փետրվարի 20-ը:

Մրցաշարի առաջին փուլին կարող են մասնակցել հանրապետության բոլոր դպրոցների և վարժարանների թիմերը: Երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցների թիմերը, 3-րդ՝ եզրափակիչ փուլին, կարող են մասնակցել 2-րդ մարզային փուլում 1-ին տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը։ Եզրափակչում ՀՀ մարզերի և Երևան քաղաքի թիմերը ներկայացնելու է 1 պատասխանատու:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մարզերի 41 քաղաքներում (տարածաշրջաններում) և Երևան քաղաքի 11 վարչական շրջաններում (մասնակից դարձնելով բոլոր 12 վարչական շրջաններին):

Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:

Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն՝

1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 2,500,000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 1,500,000 ՀՀ դրամ:

Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝

1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:

Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝

1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Մրցաշարին մասնակցության համար 1-ին փուլի հայտերը ներկայացվում են համայնքապետարանների սպորտի համապատասխան վարչություններ, իսկ 3-րդ՝ եզրափակիչ փուլի մասնակցության հայտը ներկայացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչություն՝ մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը ներառյալ։

Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (010) 59-96-33, (010) 59-96-32, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)