ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնի են սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

Փետրվարի 12, 2024
Սպորտային լուրեր

Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվել է Հայաստանի երիտասարդական առաջնությունը․ Սուսերամարտի հանրապետական ֆեդերացիայի՝ 2024 թվականի առաջին մարզական միջոցառմանն ավելի քան 100 մարզիկ է մասնակցել ինչպես Երևանի, այնպես էլ Գյումրիի և Վանաձորի մասնագիտացված մարզադպրոցներից։

Մեկնարկային օրը սուսերամարտի երիտասարդական առաջնության մրցումներին հետևել են Հայաստանի սուսերամարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը, ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, ներկայացուցիչներ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից և տարբեր մարզադպրոցներից։

Առաջին օրը մարզիկներն իրենց ուժերն են չափել խոցասուսեր և թրասուսեր զենքաձևերում։ Խոցասուսեր զենքաձևի տղաների պայքարում Հայաստանի առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է Գագիկ Դավթյանը, արծաթե մեդալը նվաճել է Հրաչ Առաքելյանը, իսկ լավագույն երրորդ արդյունքը ցույց են տվել Ալեքսանդր Հակոբյանն ու Արտյոմ Խալաթյանը։

Խոցասուսեր զենքաձևի աղջիկների պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Անահիտ Նավասարդյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Անի Գասաբյանը, իսկ բրոնզե մեդալներին արժանացել են Մարգարիտա Խանջյանն ու Անի Մելքումյանը։

Թրասուսեր զենքաձևի տղաների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Արման Ղալաչյանը։ Երկրորդ տեղը գրավել է Կարեն Հակոբյանը, իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել Ալեքս Հակոբյանն ու Գևորգ Կարապետյանը։

Փետրվարի 11-ին Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներին որոշել են ճկասուսեր զենքաձևի ներկայացուցիչները: Տղաների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Բորիս Դադայանը, իսկ աղջիկների պայքարում՝ Ասյա Մնոյանը: Տղաների պայքարում երկրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել Գագիկ Մորիկյանն, իսկ բրոնզե մեդալներին արժանացել են Վրույր Հովհաննիսյանն ու Ռոման Պոպովը: Աղջիկների պայքարում փոխչեմպիոն է դարձել Սոֆի Սահակյանը, լավագույն եռյակը եզրափակել են Սոֆի Մկրտչյանն ու Նանե Զալիբեկյանը:

Հայաստանի երիտասարդների առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքական թիմը, որն առաջիկայում կմասնակցի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։ Սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կմեկնարկի փետրվարի 21-ին Իտալիայի Նեապոլ քաղաքում, իսկ աշխարհի երիտասարդների առաջնությունը՝ մարտի 17-ին Սաուդյան Արաբիայում։

Արմեն Գրիգորյանի գնահատմամբ՝ թե՛ մարզիչները, թե՛ մարզիկները անում են առավելագույնը՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում լավագույնս հանդես գալու համար։

Ֆեդերացիայի նախագահը հույս է հայտնում՝ հետևողական և նվիրված աշխատանքի շնորհիվ մեր պատանի և երիտասարդ մարզիկները կկարողանան զարգացնել, ինչու ոչ՝ գերազանցել նախորդ տարեվերջին գրանցած հաջողությունները․ «2023 թվականի համար մեր աշխատանքները համարում եմ բավարար, քանի որ մի շարք հաջողություններ գրանցեցինք՝ ունենալով Եվրոպայի Մ14 տարեկանների գավաթի խաղարկության հերթական փուլի հաղթող, տարբեր մեդալակիրներ, ինչպես նաև միջազգային մրցաշարերի բազմաթիվ մրցանակակիրներ։ Նույն և ավելի բարձր տեմպով աշխատելու ենք նաև 2024-ին»։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)