ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Մանվել Խաչատրյանն ու Մալխաս Ամոյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ

Փետրվարի 12, 2024
Սպորտային լուրեր

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի՝ 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգի ըմբիշները:

Հայաստանի հավաքականի անդամ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ ուժերն է չափել Թուրքիայի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Ադեմ Բուրակ Ուզունի հետ: Հայ ըմբիշը, 0:5 հաշվով զիջելուց հետո, կամային բարձր որակներ է դրևորել և արդյունքում 13:5 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ վստահ հաղթանակ է տարել Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ և անցել հաջորդ փուլ: ¼ եզրափակչում արդեն Ամոյանը 3:2 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ադիլետ Տուլուբաևին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

Այսօր պայքարի դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչ, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում 6:0 հաշվով առավելության է հասել Շվեցարիայի ներկայացուցիչ Դելիան Ալիշայի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 5:0 հաշվով ուժեղ է գտնվել սերբ Բորիս Պետրուսիչի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում զիջել է մրցակցին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ) պարտվել են մեկնարկում:

Թադևոսյանը պայքարը պետք է սկսեր որակավորման փուլից, սակայն վերջինիս մրցակիցը՝ Նորվեգիայի ներկայացուցիչ Էքսաուս Մուկուբուն, չի ներկայացել գոտեմարտին և հայ ըմբիշն անցել է հաջորդ փուլ: 1/8 եզրափակչում Թադևոսյանը գոտեմարտել է անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող, բելառուս Կիրիլ Մասկևիչի հետ, սակայն զիջել է մրցակցին:

Հայաստան հավաքականի մյուս անդամ, Եվրոպայի 2023 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մեկնարկային գոտեմարտում չի կարողացել հաղթահարել շվեդ Ալեքսանդր Բիկայի արգելքը:

Հիշեցնենք՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցագորգ դուրս կգան և Եվրոպայի չեմպիոնության համար կպայքարեն Արսեն Հարությունյանը (57 կգ), Մեջլում Մեջլումյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեդալային գոտեմարտերը կցուցադրի Առաջին ալիքը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)