ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Առողջ ապրելակերպ» խմբակ. ինչ են դասավանդվում դպրոցներում

Փետրվարի 12, 2024
Լուրեր կազմակերպություններից

«Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված դպրոցներում առողջ ապրելակերպի դասավանդման պարտադիր խմբակների գործունեությանը, մասնավորապես՝ դասընթացների բովանդակությանը և ակնկալվող արդյունքներին:

Ասուլիսի բանախոսներն էին՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) գնահատման, մշակման և զարգացման բաժնի պետ, «Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը, Երևանի Մ. Հերացու պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Նունե Վարդանյանը, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան։

Ինչ է առողջ ապրելակերպի խմբակը, ինչ դասընթացներ է այն ներառում

«Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանի խոսքով՝ դպրոցներում առողջ ապրելակերպ թեման դասավանդվում է 2007 թվականից 8-11-րդ դասարաններում՝ «Ֆիզկուլտուրա» առարկայի դասաժամի հաշվին՝ որպես պետական պարտադիր դասընթաց, և վերարտադրողական առողջությանը վերաբերող թեմաները գրեթե ամբողջությամբ ընդգրկված են նաև այսօրվա ծրագրում:

«Նոր չափորոշչի կազմման արդյունքում անհրաժեշտություն առաջացավ առողջ ապրելակերպի դասավանդումը սկսել 5-րդ դասարանում, որովհետև տարրական դպրոցում դրա վերաբերյալ թեմաներ կան «Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակում, և որպեսզի անջրպետ չառաջանա մինչև 8-րդ դասարան, որոշվեց այն դասավանդել խմբակի ձևով: Եվ այնպես էր ստացվում, որ դեռահասության բարդ շրջանում ոչ մի վերջնարդյունք չէր իրականանում՝ միտված առողջ ապրելակերպին: Իսկ այդ տարիքում վարքագծային մի շարք խնդիրներ են առաջանում, որոնք ճիշտ ուղղորդման կարիք ունեն»,- ասել է բանախոսը:

Ովքեր են լինելու դասավանդողները

Ըստ Լուսինե Ալեքսանյանի՝ մշակվել է «Առողջ ապրելակերպ» դասավանդողների կարողունակությունների ցանկ, ըստ որի՝ ուսուցիչը պետք է դասն անցկացնի փոխադարձ հարգանքի միջավայրում, կարողանա անկեղծանալ և բաց լինել երեխաների համար՝ վստահություն ներշնչելով:

«Իհարկե, դժվար է վերահսկել՝ ունի՞ մանկավարժն այդ հատկությունները, թե՞ ոչ, բայց պարբերական մշտադիտարկումների արդյունքում պետք է հասկանանք՝ որտեղ բաց կա, ինչ խնդիրներ են արձանագրվում և գնանք լուծման ճանապարհով: Տարբեր փուլերով ընտրվել են 100 մենթորներ, որոնց թվում են նաև հոգեբաններ: Նրանք վերապատրաստվել են, և նրանց մեծ մասն արդեն պատրաստ է դասավանդումն իրականացնելու»,- ասել է Լուսինե Ալեքսանյանը:

«Առողջ ապրելակերպ» խմբակի բովանդակությունը

Թեմայի բովանդակությանն անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան:

«Ծրագիրը երկու տարի փորձարկվել է Տավուշի մարզում և դրական արձագանք ստացել թե՛ ուսուցիչների, թե՛ ծնողների շրջանում: Նույնիսկ դեպքեր ունենք, որ առաջնորդվելով թեմայով սահմանված վարժություններով՝ ծնողը ևս հրաժարվել է ծխախոտի օգտագործումից: Խմբակի համար դասագիրք չկա, միայն ուսուցչի ձեռնարկն է: Տավուշում փորձարկումից հետո ձեռնարկները վերանայվել են, և այսօր դրանք ներդրվել են ՀՀ բոլոր դպրոցներում»,- ասել է Մարինա Մելքումովան:

Ըստ բանախոսի՝ թեմաներն ուղղված են անձի զարգացմանը, անվտանգությանը, առաջին օգնությանը, վնասակար ազդեցություններից խուսափելու կարողություններին. «5-7-րդ դասարանում ներառված են թեմաներ առողջ սննդի, անվտանգության ինքնաճանաչման, հակածխախոտային պայքարի, առողջ փոխհարաբերությունների կառուցման, բուլինգի մասին: Կան նաև թեմաներ, որոնք վերաբերում են բռնությանը, վերարտադրողական առողջությանը, որոնք խիստ համապատասխանեցված են տվյալ դասարանի երեխայի տարիքային առանձնահատկություններին: Դասընթացի նպատակն է զինել երեխաներին գիտելիքով և պատրաստել կյանքին»:

Այս համատեքստում Երևանի Մ. Հերացու պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Նունե Վարդանյանի գնահատմամբ՝ մեծ ձեռքբերում է այն փաստը, որ դպրոցում երեխաները կարողանում են խոսել հոգեկան առողջության թեմաների մասին: «Այսօր, ցավոք սրտի, չենք կարող վերահսկել, թե ինչ ինֆորմացիա են ստանում երեխաները համացանցի անսահմանափակ հնարավորություններից, և նրանց պաշտպանելու միակ միջոցը գրագետ տեղեկություն փոխանցելն է, ինչն էլ արվում է այս խմբակի միջոցով»,- ասել է հոգեբանը:

Բանախոսների նշմամբ՝ բոլոր ձեռնարկներում նախաբանը նույնն է. ներկայացված են թեմաները, ընդգրկունությունը, հիմնական գաղափարները, որոնց վրա հիմնված է ծրագիրը: Դա ներածական հատվածն է, որն ուղղված է ուսուցչին, իսկ երեխաներին տրամադրվում են իրենց համար նախատեսված բաշխման նյութերը, որոնք յուրաքանչյուր դասի համար առանձնացված են: Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ դասընթացը սկսելուց առաջ մանկավարժները ծնողական ժողով հրավիրեն, ներկայացնեն խմբակի բովանդակությունը, պարզաբանեն անելիքները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)